Բիձինա Ավալիշվիլի
Արտաքին տեսք
Բիձինա Ավալիշվիլի վրաց.՝ ბიძინა გიორგის ძე ავალიშვილი | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1922 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ |
Մահացել է | 2002 |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ |
Բիձինա Ավալիշվիլի (վրաց.՝ ბიძინა გიორგის ძე ავალიშვილი, օգոստոսի 30, 1922, Թիֆլիս, ԱԽՖՍՀ - 2002), վրացի և խորհրդային քանդակագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, որտեղ եղել է Յակոբ Նիկոլաձեի աշակերտը։
1949-1952 թվականներին դասավանդել է Թբիլիսի գեղարվեստական ուսումնարանում։
Ենթադրվում է, որ Լադո Գուդիաշվիլին 1945 թվականին Թբիլիսիի Քաշվեթի եկեղեցու րմնանկարներն ստեղծելիս Քրիստոսի կերպարում օգտագործել է այդ տարիներին սկսնակ քանդակագործ Բիձինա Ավալիշվիլիի դիմագծերը[1]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքսիմ Գորկու հուշարձան (երկաթբետոն, 1954 թվական, Գորկու զբոսայգի, Թբիլիսի)
- Ակակի Ծերեթելիի հուշարձան (Ծերեթելիի պողոտա, Թբիլիսի)
- Իլյա Ճավճավաձեի հուշարձան (բրոնզ, Ալիբեգլո)
- Սանդրո Կանդելակու հուշարձան (1976 թվական, Մցխեթ)[2]
- Էքվթիմե Թակաիշվիլիի հուշարձան (1993 թվական, Վերայի զբոսայգի)
Ստեղծել է վրացական և համաշխարահային մշակույթի հայտնի գործիչների քանդակագործական դիմանկարների մեծ պատկերասրահ։
- Վաժա Փշավելա (գրանիտ, 1948 թվական, Դուշեթ), (փայտ, 1955 թվական)
- Միրզա Գելովանի (մարմար, 1963 թվական, Թիանեթ)
- Վասիլ Բարնովի (մարմար, 1967 թվական, Կոդրա)։
- Ալեքսանդր Ղազբեգի (փայտ, 1947 թվական)
- Գալակտիոն Տաբիձե (բրոնզ, Մթածմինդա պանթեոն, 1968 թվական)[3],
- Նիկո Փիրոսմանի (բրոնզ, 1962-1963 թվականներ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Парижанин из Тбилиси
- ↑ «В 1976 году в центре города Мцхета был установлен бюст прославленному грузинскому борцу, артисту цирка и кино Сандро Канделаки». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ გალაკტიონ ტაბიძე, 1965 წ. ბიძინა ავალიშვილი
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- საქართველო: ენციკლოპედია: ტ.I.-თბ., 1997.-გვ.59 (վրաց.)